Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի հասցեին:
«Ռամոսի ցուցադրած խաղն ինձ միշտ դուր է եկել: Նա հիանալի է հանդես եկել ոչ միայն «Ռեալ»-ում: Նման խաղի ականատես ենք եղել նաև «Սևիլիա»-ում հանդես գալու տարիներին, ինչպես նաև Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում»:
Ինյեստան պատասխանեց նաև լրագրողի այն հարցին, թե ինչն է իրեն ամենաշատը նյարդայնացնում. «Ինձ նյարդայնացնում է անարդարությունը, որը հանդիպում է կյանքում»:









































