Րոպեներ առաջ Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
yerkir.am-ի փոխանցմամբ՝ նրա հետ միասին ընտրության էին եկել նրա կինը, նաև` երկու որդիները, ովքեր և վարչապետի քվեաթերթիկը գցել են քվեատուփի մեջ:
Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ է եկել ընտրության: Ասաց նաև, որ որդին առավոտյան ասել է, որ ինքը կցանկանար լինել 18 տարեկան, որպեսզի երկրի նախագահ ընտրեր:
Վարչապետն անդրադարձել է նաև իր պաշտոնանակության մասին խոսակցություններին: Այդ մասին` փոքր-ինչ ուշ:








































