«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռայո Վալեկանո»-ի դեմ անցկացրեց իր 100-րդ խաղը Պրիմերայում:
«Արքայական ակումբ»-ի գլխավորությամբ պորտուգալացի մասնագետը 76 հաղթանակ է գրանցել, 13 ոչ-ոքի և 11 պարտություն: Հաղթանակների քանակի ցուցանիշով Մոուրինյոն զբաղեցնում է 4-րդ տեղն ակումբի պատմության մեջ:
«Ռեալ»-ի պատմության մեջ ամենաշատ հաղթանակները գրանցել է Միգել Մունյոսը` 257: Այնուհետև Լեո Բեենխակերը, ով գրանցել է 89 հաղթանակ և Վիսենտե դել Բոսկեն` 84:








































