Որոշվել է Երկրի ամենածեր մարդը: Վիետնամի բնակչուհի Նգուիեն Տխի Չուն պաշտոնապես ճանաչվել է մոլորակի ամենածեր մարդ՝ ներկայում ռեկորդակիրը 122 տարեկան է, հայտնում է գերմանական Bild թերթը:
Հաղորդվում է, որ նա այդ կոչմանն արժանացել է ճապոնուհի Միսաո Օկավայի մահից 3 շաբաթ հետո, ով համարվում էր մոլորակի ամենածեր կինը ու մահացել է 117 տարեկանում:
Տխի Չուն ծնվել է 1893 թվականին: Ըստ ԶԼՄ-ների՝ նա ունեցել է 11 երեխա, ներկայում ողջ են միայն երկուսը:
Նշվում է, որ ռեկորդակիրը երբեք լուրջ հիվանդության որևէ գանգատով չի դիմել բժիշկներին: