Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան, ով «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում դուրս եկավ մեկնարկային կազմում ու դարձավ հաղթական գոլի հեղինակ, խաղի ավարտից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես շատ հպարտ եմ, որ խաղում եմ այս թիմում ու մասնակցում եմ նմանատիպ խաղերի: Ես քայլ առ քայլ սովորում եմ ու ոչ մի տեղ չեմ շտապում:
Ես չէի սպասում, որ կլինեմ մեկնարկային կազմում, բայց երբ մարզիչը ինձ հայտնեց այդ մասին, շատ երջանիկ էի: «Բեռնաբեու»-ում մեկնարկային կազմում խաղալն ու քո առաջին գոլը խփելը անհավանական զգացումներ են»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































