Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրաճանաչ դերասանուհի, պարուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մի քանի տարի շարունակ եղել է պատվանդանի վրա: Նա համարվել է աշխարհում ամենանախանձելի հետույքների թագուհի: Ըստ լուրերի՝ նրա հինգերորդ կետը ապահովագրված է 27 մլն կամ 1 մլրդ դոլարով: Սակայն այսօր ամենասեքսուալ և քննարկվող հետույքի տերը դարձել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը:
Հարկավոր է կանխատեսել, որ Քիմի հետույքի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա, քանի որ այն բավականին կմեծանա երիտասարդ կնոջ հղիության հետևանքով: Չնայած երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ Քիմի բարեմասնություններն արհեստական են, սակայն նա ռենտգենի լուսանկարներ է ներկայացրել որպես ապացույց, որ իր հետույքը բնության նվերն է:
Լավագույն հետույքի փոխթագուհին է դարձել Բեյոնսեն: Թագի ևս մեկ թեկնածու է Նիկի Մինաժը: Նա ևս կարող է պարծենալ իր հիասքանչ չափսերով, որով խելքահան է անում ուժեղ սեռի ներկայացուցիչներին:









































