Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Աննա Սորբին աշխատավայրերում աշխատակիցների ակնթարթորեն, ոտքի վրա սնվելու սովորությունը զզվելի է անվանել և առաջարկել է մեծացնել ընդմիջման ժամը, որպեսզի մարդիկ կարողնան «վայելել սնունդը»: Այս մասին հայտնում է Kedem.ru-ն:
Սորբին քննադատում է նաև բրիտանացիների՝ սննդի հանդեպ տարօրինակ վերաբերմունքը: Նրա խոսքով՝ իր համերկրացիները հաճախ են դիտում հեռուստատեսային խոհանոցային ծրագրեր, կարդում խոհանոցային գրքեր, սակայն քիչ են պատրաստում:
Նա բրիտանացիներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել սննդին: Նա նույնիսկ արգելել է իր տանը «գեր» բառի օգտագործումը՝ կանխելու քաշի պահպանումից իր դստեր ունեցած կախվածությունը:









































