Իտալիայի Սան Ռեմո քաղաքում տեղի ունեցող 63-րդ երաժշտական միջազգային փառատոնի ընթացքում «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար պայքարել են 14 կատարողներ: Բացի այդ՝ 8 երիտասարդ երգիչներ պայքարել են հատուկ մրցանակի համար:
Երաժշտական փառատոնի այս տարվա հատուկ հյուրերի շարքում էին իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆայելին, Կարլա Բրունին և Անդրեա Բոչելին:
Կարլա Բրունին Սան Ռեմոյում ներկայացրել է իր նոր ձայնասկավառակը:
Բար Ռաֆայելին մասնակցել է բացման արարողությանը և հանդես եկել թմբկահարուհու դերում: Իտալական մամուլը հիացած է նրա վառ հագուստներով՝ միայն փետրվարի 13-ի երեկոյան Բարը 4 անգամ փոխել է հագուստը:










































