Սինգապուրի «հայր-հիմնադիր» և հանրապետության առաջին վարչապետ Լի Կուան Յուն ուրբաթ օրը հոսպիտալացվել է սրտի առիթմիայի պատճառով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով հանրապետության կառավարության պաշտոնական հայտարարությանը:
Համաձայն հայտարարության՝ Լի Կուան Յուն, որին համարում են սինգապուրյան «տնտեսական հրաշքի» հիմնադիրներից մեկը, ենթարկվել է տրանզիտոր իշեմիկ գրոհի՝ առիթմիայի սուր նոպայով: 89-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի մասին այս պահին այլ տեղեկություններ չկան:
Նա 31 տարի զբաղեցրել է կառավարության ղեկավարի պաշտոնը: Նրա ղեկավարման տարիներին Սինգապուրը երրորդ աշխարհի երկրից վերածվել է առաջավոր տնտեսություն ունեցող երկրի:










































