Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն Օլանդը ցանկանում է պայմանավորել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է փոխել Ֆրանսիայի իշխանության բացասական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Ուստի Ֆրանսիան ստիպված է եղել որոշակի առաջարկություններով և նախաձեռնություններով հանդես գալ Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ՝ ցույց տալու համար, որ ոչ մի թշնամական կեցվածք չունի Թուրքիայի հանդեպ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

Նա արձանագրեց, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մի մասը կողմ է, մյուս մասը՝ դեմ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Կայծ Մինասյանը հիշեցրեց, որ Լորան Ֆաբիուսը միշտ դեմ է եղել այդ հարցին, սակայն այսօր նա ԱԳ նախարար է, ստիպված է Ֆրանսիայի դիվանագիտությունը մշակել և ղեկավարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ:

«Ֆրանսիայում զուգահեռաբար երկու գործընթաց է գնում, առաջինը՝ հանել Բրյուսելում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների արգելքը, այսինքն՝ նշանակում է, որ մինչև Թուրքիան չճանաչի Կիպրոսը, որևէ բանակցային գլուխը չի կարողանա ավարտել: Ֆրանսիան ցանկանում է ցույց տալ, որ ոչ մի թշնամական վերաբերմունք, կեցվածք չունի Թուրքիայի նկատմամբ: Պատգամավորները և Օլանդը ցանկանում են նրանց անդամակցությունը ԵՄ-ին պայմանավորել մի քանի կետերի շուրջ, կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը և ժխտողականության օրինագիծը, սակայն պաշտոնական որևէ նախապայման չկա, նման նախապայման դրել է Եվրոպական խորհուրդը»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը՝ շարունակելով, թե ֆրանսիացիները կարծում են, որ ավելի հեշտ և ճիշտ է այս ուղիով գնալ, քան նախորդ նախագահի քաղաքական դիրքորոշումը բռնել: Քաղաքական փորձագետի խոսքով՝ Ֆրանսիան երկու դաշտի՝ Հայաստան և Թուրքիա, խաղ է խաղում, որն ի նպաստ իրենց շահերի է:

«Թե այս ամենից հետո Թուրքիան և Հայաստանն ինչ կշահեն՝չգիտենք»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը: Սակայն չհերքեց, որ Օլանդը չի կարող շրջանցել Հայոց ցեղասպանության հարցը և այն, որ առջևում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Փարիզում հանդիպել էր իր ֆրանսիացի ու անգլիացի պաշտոնակիցներին: Հետաքրքրական է, որ կողմերը խոսել են Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ պետք է սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում