Համաշխարհային գրականության համար խորհրդանշական օրը՝ ապրիլի 23-ը, Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր սահմանելու առիթ է դարձել։ Այս մասին գրում է Calend-ը:
1616 թվականի այս օրը կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Դա նաև այնպիսի հայտնի հեղինակների ծննդյան կամ մահվան օրն է, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, Հալդոուր Լակսնեսը, Ջ. Պլան և Մանուել Մեխիա Վալյեհոն:
1995-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ժամանակ որոշվեց այդ օրը նվիրել գրքերի և հեղինակների նկատմամբ հարգանքին՝ կոչ անելով բոլորին, հատկապես երիտասարդությանը, շատ ընթերցել և հարգել նրանց անփոխարինելի վաստակը, ովքեր նպաստել են մարդկության մշակութային և սոցիալական առաջընթացին: