Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա որդիները ստացել են ծանուցագրեր դատարան ներկայանալու համար: Այս մասին հաղորդել է Al-Arabia հեռուստաալիքը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Մանսուր Ալ-Իսավիին:
Նախարարի հայտարարության մեջ ասված է, որ «դատախազությունը ՆԳՆ-ին հանձնարարել է տեղյակ պահել Մուբարաքին և նրա որդիներին, որ ներկայանան Կահիերի դատարան»: Ալ-Իսավին միաժամանակ նշել է, որ Մուբարաքին դատարան հարկադրաբար բերելու հարց դեռ չի քննարկվում:
Բացի Մուբարաքից, կոռուպցիայի մեջ մեղադրվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ. կալանավորված են ներքին գործերի, տեղեկատվության, ֆինանսների, կոմունալ տնտեսության, զբոսաշրջության նախարարները, ինչպես նաև Մուբարաքի կուսակցության մի շարք առանցքային դեմքեր:








































