Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որը դուրս է եկել թենիսի Սան Պաուլուի մրցաշարի եզրափակիչ՝ առավելության հասնելով Ալունդի նկատմամբ, խոստովանել է, որ կիսաեզրափակիչի ժամանակ ցավեր է զգացել ծնկի հատվածում, որոնք խանգարել են Նադալին ցուցադրել իր լավագույն որակները:
«Չնայած հաղթանակին՝ այսօր ինձ չհաջողվեց լավ թենիս ցույց տալ:
Երբ ծնկիս հատվածում ցավեր եմ զգում, ես չեմ կարողանում նորմալ տեղաշարժվել, ընդունել մատուցումն ու դիպուկ հարվածել: Ամեն պարագայում ես հնարավորն արեցի ու հաղթեցի»,- ATP պաշտոնական կայքը փոխանցում է Նադալի խոսքերը:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Նադալն ուժերը չափելու է Դավիթ Նալբանդյանի հետ:








































