Փետրվարի 17-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում Հայանիստ գյուղի հարակից գազալցակայանում գազի լիցքավորման ժամանակ պայթել է «ՊԱԶ 672» մակնիշի 2430Լ պետհամարանիշի ավտոբուսի (վարորդ` Ս. Ստեփանյան, պատկանում է «Էջմիածին» ՊՈՒԱՏ-ին) գազի բալոնը. զոհեր և տուժածներ չկան:







































