Փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գր.Լուսավորիչ փողոցում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 26ՕԼ401 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1955թ. ծնված Գ.Դավթյանին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:








































