Facebook սոցիալական կայքի ղեկավարությունը սկսում է Հետաքննությունների դաշնային բյկուրոյի հետ համագործակցությունը անցած ամիս հակերային մի շարք հարձակումները հետաքննելու գործում:
Facebook-ը նշում է, որ հետաքննիչները ոչ մի ապացույց չեն գտել, որ օգտատերերի տվյալները վնասվել են: Ընկերությունում նշել են, որ սոցիալական կայքի վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում, և Facebook-ում մասնագետների հատուկ խումբ է աշխատում, որն էլ հայտնաբերում և ժամանակին պատասխանում է այդ հարձակումներին:
«Վնասակար ծրագրերը հայտնաբերելուն պես մենք մաքրել ենք վարակված բոլոր մեքենաները և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին»,- ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
Վնասակար ծրագրերը հայտնաբերվել են ընկերության աշխատակիցների համակարգիչներում:









































