«Հաջորդ ամսից՝ ԱՄՆ-ի ծախսերի կրճատման մասին օրենքի ուժի մեջ մտնելուն պես, կարող է կրճատվել նաև Իսրայելին, Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը, որով էլ կխախտենք մեր ստանձնած պարտավորությունները այս անկայուն ժամանակահատվածում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Այս ծավալի կրճատումները կարող են վատ անդրադառնալ ազգային անվտանգության ապահովման, դիվանագիտության և զարգացման վրա»,- տեղեկացրել է նա սենատոր Բարբարա Միկուլսկիին գրված նամակում:
Քերրին, որը տասը օր առաջ պետքարտուղարի պաշտոնում փոխարինել է Հիլարի Քլինթոնին, առաջինը չէ, որը խոսում է կրճատումների կործանիչ արդյունքների մասին:
Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետին և Օբամայի վարչախմբի այլ ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել այդ կապակցությամբ:
Ծրագրված կրճատումներից վատագույնները կարող են ուժի մեջ չմտնել. համենայն դեպս, օրենսդիրները փորձում են դրանցից խուսափելու միջոցներ գտնել: Դեմոկրատները խոսում են 110 միլիարդ դոլարով հարկերի ավելացման և ծախսերի պլանավորման մասին, որը կարող է հետաձգել կրճատումները: Սակայն ենթադրվում է, որ այս առաջարկությունը, ոչ ամբողջությամբ, կմերժվի հանրապետականների կողմից:
Քերրին իր նամակում նշել է, որ կրճատումների պատճառով կնվազեն հումանիտար օգնությունները, ՁԻԱՀ-ի և մանկական մահացության դեմ ուղղված միջոցառումները, ինչպես նաև անվտանգության ապահովման ծրագրերը:
Նշենք, որ ամեն տարի մոտ 3 միլիարդ դոլար է հատկացվում Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով:






































