Թունիսում իշխող «Ան-Նախդա» իսլամիստական կուսակցության ավելի քան 15 հազար կողմնակիցներ դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու կուսակցության՝ երկիրը կառավարելու իրավունքը: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Իսլամիստների գլխավոր հավաքատեղին է դարձել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հաբիբա Բուրգիբի փողոցը: «Մարդիկ ցանկանում են «Ան-Նախդային», «Ան-Նախդայի» պաշտպանությունը մեր պարտքն է»,- վանկարկել են հազարավոր ցուցարարներ:
Այս ցույցը իսլամիստների երկրորդ գործողությունն է ընդդիմադիրի սպանությունից հետո:
Նշենք, որ ավելի վաղ ճգնաժամի պատճառով վարչապետ Համադի Ջեբալին որոշել էր ցրել հին կառավարությունը և ձևավորել նորը: «Ան-Նախդան», սակայն, մերժել է այդ առաջարկությունը:








































