Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Արմավիրում հնչած կրակոցների փաստով բերման են ենթարկվել կռվի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ քաղաքապետի տղան (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 16-ին, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդ տղաների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:

shamshyan.com-ը Արմավիրից հայտնել էր, որ վիճաբանողների մեջ է եղել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին՝ Հայկը, սակայն քաղաքապետը էլեկտրոնային լրատվամիջոցներով հերքել էր իր տղայի մասնակցությունը և հայտնել, որ տղան գտնվում է բանակում:

Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը Արմավիրի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիր քաղաքի՝ Երևանյան 1-ին նրբանցք 1-ին տան բնակիչ, 19-ամյա Հայկ Խլղաթյանին, Շահումյան փողոցի 76 շենքի բնակիչ, 20-ամյա Լևոն Չիլինգարյանին, Արմավիր քաղաքի Արարատյան 11 տան բնակիչ, 19-ամյա Կոլյա Սուքիասյանին, Արմավիր քաղաքի Շահումյան 98 տան բնակիչ, 20-ամյա Ասատուր Բաղդասարյանին, Արմավիր քաղաքի Հանրապետության 21ա շենքի բնակիչ, 18-ամյա Էդուրդ Իկիլիկյանին, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 91 տան բնակիչ, 20-ամյա Էդգար Իսրաելյանին, և Արմավիր քաղաքի Շահումյան 58 տան բնակիչ, 20-ամյա Նարեկ Հակոբյանին:

shamshyan.com-ը հայտնում է, որ Արմավիրի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև Սուքիասյանի վարած «Օպել» մակնիշի 34 VO 905, Ա. Բաղդասարյանի «Ֆոլցֆագեն Պասատ» մակնիշի 15 ՍՍ 296, և Է. Իկիլիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի 08 ԼՕ 606 համարանիշի ավտոմեքենաները:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հայտնաբերվել է նաև պնևմատիկ տեսակի ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ Լ. Չիլինգարյանը կրակոցներ էր արձակել:

shamshyan.com-ը հայտնում է, որ վիճաբանությունը եղել է այն բանի համար, երբ քաղաքապետի տղայի ընկերներին չեն զիջել մյուս կողմի տղաները, ինչից հետո տեղի է ունեցել վիճաբանությունը, և երբ Լևոնը սկսել է կրակոցներ արձակել, քաղաքապետի տղան՝ Հայկը, որը ժամկետային զինծառայող է, սակայն գտնվում է օրինական արձակուրդում, Լևոնի ձեռքից խլել է զենքը:

Արմավիրցիները shamshyan.com-ին պատմել են, որ եթե ոստիկանները ժամանակին բերման չենթարկեին կռվի մասնակիցներին, ապա հնարավոր էր` մի կաթիլ մեղրի պատմության նման անհեթեթ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում