Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փաստացիորեն ներել է ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալությանն ու կտտանքներին մասնակից հատուկ ծառայությունների աշխատակիցներին: Այս մասին գրում է BBC-ն:
Կազմակերպության հայտարարությունում ԿՀՎ գաղտնի բազաներում կալանավորների կտտանքների գործը վերանայելու կոչ է պարունակում: Կոչ է արվում նաև բոլոր առևանգումների մասնակիցներին քրեական պատասխանատվության ենթարկել` անկախ նրանց կոչումներից և կարգավիճակից:
Նշվում է նաև, որ վարչակազմում անտեսում են դեկտեմբերին Սենատի հատուկ հանձնաժողովի զեկույցի եզրակացությունները:










































