Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն և երաժիշտ Քրիս Մարտինը վերջնականապես որոշում են կայացրել ձևակերպելու իրենց ամուսնալուծությունը: Անցած երկուշաբթի զույգը, որը 2014թ. մարտից առանձին էր ապրում, ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է TMZ ինտերնետ-պարբերականը:
Փելթրոուի ու Մարտինի հարսանիքը տեղի է ունեցել 2003թ. դեկտեմբերին: 11 տարվա համատեղ կյանքի ընթացքում զույգն ունի 2 երեխա: Դուստրը՝ Էփլը, 10 տարեկան է, որդին՝ Մոզեսը 9: Ներկայումս 42-ամյա դերասանուհին ու Coldplay ռոք խմբի 38-ամյա երաժիշտը ավարտում են իրենց կյանքի համատեղ շրջանը:
Ամուսնալուծությանը ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ ամուսինների միջև առկա են «անհաղթահարելի տարաձայնություններ»:










































