Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

«Հացադուլի արձագանքն այնքան բավարար ենք գնահատում, որ շարունակում ենք պայքարը»

Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, բայց քարոզարշավ անցկացնելու փոխարեն հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է պայքարի իր ընտրած ուղին:

Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հացադուլն, անշուշտ, լայն արձագանք է գտել հասարակության կողմից և ապագայում սրա շնորհիվ կձևավորվի քաղաքացիական շարժում. «Մենք ստացանք հասարակության բավարար արձագանք, ընտրություններից հետո կամփոփենք այն և հույս ունենք, որ քաղաքացիական շարժման հիմք կդնենք: Մենք տեսնում ենք, թե ինչքան մարդ է մոտենում, իր համերաշխությունը հայտնում և ասում, որ պայքարը շարունակի, դա մեզ համար հիմք է, որ տեսնենք, որ հասարակության արձագանքը ևս կա: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մենք 20 տարիների ընթացքում տարբեր պատմություն ենք ունեցել, և ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը դուրս գա այս ստեղծված վիճակից և իր արձագանքների միջոցով միանա մեր առաջ քաշած քաղաքական խնդրին:

Մենք չենք մտածել որևէ արձագանքի մասին, մենք մտածել ենք քարոզարշավի մասին, չենք կանխատեսել շատ կամ քիչ արձագանք, մենք այն համարում ենք այնքան բավարար, որ շարունակում ենք մեր պայքարը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը իր երկու զեկույցներում էլ չի անդրադարձել թեկնածուի հայտարարած հացադուլին, ինչի կապակցությամբ Ա. Ղուկասյանն ասել է. «Երկարաժամկետ դիտորդների` Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին ու դրանց գնահատականներին, դիտորդական առաքելության կողմից իմ պահանջների ու դրանց գնահատականների անտեսումը վկայում է, որ այդ առաքելության գործունեությունը որևիցե կապ չունի ժողովրդավարության հետ և հետապնդում է քաղաքական այլ նպատակներ»:

Հիշեցնենք, որ քարոզարշավի հենց սկզբից նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի թեկնածությունը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը դուրս հրավիրել Հայաստանից: Թեկնածուն իր հացադուլը կդադարեցնի փետրվարի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում