Նյու Յորքում ապրիլի 20-ին կայացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է գրականության, լրագրության, երաժշտության ու թատրոնի ոլորտներում ձեռքբերումների համար:
Դափնեկիրների ցանկը հրապարակվել է կազմակերպիչների կայքում:
«Հասարակությանը ծառայելու համար» անվանակարգում մրցանակը շնորհվել է ամերիկյան The Post and Courier թերթին՝ Չարլստոնից, նահանգում կանանց մահացության բարձր մակարդակի պատճառների մասին նյութերի շարքի համար:
Լրագրողներից մրցանակներ են ստացել The Seattle Times ու The New York Times թերթերի աշխատակիցները՝ 43 մարդու կյանք խլած սողանքների և Էբոլա տենդի մասին նյութերի համար:
«Օպերատիվ լուսանկարչություն» անվանակարգում հաղթել են St. Louis Post-Dispatch-ի աշխատակիցները՝ Ֆերգյուսոնում մարդկանց խիզախությունը ցուցադրելու համար:
«Լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» է ճանաչվել Էնթոնի Դորրայի բեսթսելլերը:
Մրցանակի դրամական չափը կազմում է 10 հազար դոլար:











































