Ավստրիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ամդաեուս Մոցարտը, որն իր առաջին սիմֆոնիան գրել է ութ տարեկան հասակում, երկու տասնյակ օպերաների և հարյուրավոր կոնցերտների հեղինակ և գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը եղել են գրագողներ: Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, այս մասին հայտարարել է պրոֆեսոր Էնցո Ամատոն, որի բացահայտումները բազմիցս սկանդալների պատճառ են հանդիսացել:
Գիտնականը պնդում է, որ ուսումնասիրելով Մոցարտի արվեստը, նա բացահայտել է, որ նրա սիմֆոնիաների մի մասը պատկանում են նեապոլիտանական երաժիշտներին: Նրա կարծիքով` Բախն իր 51-րդ սաղմոսի համար վերցրել է Պերգոլեզի երաժշտությունը, որոշակիորեն փոփոխել է այն և դրել իր ստորագրությունը:
Իտալացի պրոֆեսորի խոսքերով` ինքը ցանկանում է վերադարձնել մոռացված նեապոլիտանական երաժիշտների հայտնիությունը, որոնք դրել են դասական երաժշտության հիմքերը:








































