Այսօր` ապրիլի 21-ին Ծաղկաձորում կկայանան շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կուբայի ընտրանին: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա հայ շախմատիստները կխաղան սև խաղաքարերով: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:
Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում կմրցակցի Եգիպտոսի ընտրանու դեմ:







































