Friday, 17 05 2024
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է

Ես լավատես եմ, ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում. Շառլ Ազնավուր

«Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում,- այսպես է Շառլ Ազնավուրը պատասխանել «Պոզներ» ծրագրի եթերում նրա երկարակեցության մասին հարցին: -Ես չգիտեմ, արդյոք հավատում են Աստծուն, սակայն կարծում եմ, որ նա, ում Աստված են անվանում, կարող է մեզ տալ ամեն անհրաժեշտը»:

Ազնավուրը խոստովանել է, որ դիետաներ չի պահում. «Չի կարելի աղ շատ օգտագործել, չի կարելի շաքար շատ օգտագործել, չի կարելի ճարպոտ ուտելիք ուտել… Ես այդ ամենին հետևում եմ»: Շանսոնյեն հայտարարել է նաև, որ սպորտով չի զբաղվում, սակայն միշտ փորձում է մեջքն ուղիղ պահել. «Երբ սկսում ես մեջքդ ծռել, ոտքերդ քաշ ես տալիս, և դրանից բացի, հարկավոր է միշտ այնպիսի տպավորություն թողնել, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Դա շատ կարևոր է, քանի որ դու թե ուրիշներին են ոգևորում, թե ինքդ քեզ»:

Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղից է ուժ ստանում. «Ես ուղղակի անհաջողակ չեմ, կան ծնված պահից անհաջողակներ, իսկ ես նրանց հակառակն եմ»: Ընդ որում, նա ավելացրել է, որ նա կասկածող մարդ է, «սակայն դա կյանքը չի բարդացնում, այլ ընդհակառակն»: «Երբ դու գիտես, որ ցանկացած դժբախտություն էլ հնարավոր է, ապա հանգիստ ես և պատրաստ ես աշխատել, որպեսզի ազատվես դժբախտությունից,- բացատրել է նա: -Իսկ նա, ով դժբախտությունների մասին տեղյակ չէ, երբ դրանք թափվում են նրա գլխին, նա նախորոք արդեն մահանում է»:

Շառլ Ազնավուրը պատմել է, որ ապրիլի 24-ին անպայման Երևան կժամանի, որպեսզի մասնակցի Հայոց եղեռնի զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառումներին: «Պետք չէ անտեսել այն ինչ տեղի է ունեցել,- հայտարարել է նա: -Թուրքերին հարկավոր է ասել, որ ճիշտն ասելու ժամանակն է»:

Շանսոնյեի կարծիքով՝ թուրքերը Հայոց ցեղասպանությունը երկու պատճառով են հրաժարվում ընդունել՝ «Նրանք չեն կարող ընդունել այդ փաստը, քանի որ նրանց մոտ ամենագլխավոր բառը «պատիվն» է, և դա կարելի է հասկանալ: Սակայն, ևս մեկ պատճառ կա՝ մարդիկ չափազանց հարստացել են այն ամենի վրա, ինչը հայերին է պատկանել»:

Ընդ որում, ինքը Շառլ Ազնավուրը, թուրքերի նկատմամբ ատելություն չի զգում, և դա նրան մայրն է սովորեցրել, ով Ցեղասպանության ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը. «Մայրս չէր ատում թուրքերին, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»:

Երգիչը բարձր է գնահատել Հռոմի պապի արտահայտությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկն է եղել. «Հռոմի պապը այն հազվադեպ մարդկանցից է, ովքեր ճիշտն են ասում և աջակցում են ճշմարտությանը՝ ոչնչից չվախենալով, առանց վախի և մեղադրանքներին»,- հայտարարել է Ազնավուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում