Armlur.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ կերպով այցելել է Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Ստորադաս ոստիկաններն իրար էին խառնվել՝ տեսնելով Վլադիմիր Գասպարյանին՝ գիշերով իրենց հյուրի կարգավիճակում:
Պարզվում է ՝ Գասպարյանը, որ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ապրիլի 20-ից ուժեղացված ծառայություն է իրականացվելու ոստիկանությունում և ինքն էլ անձամբ է հետևելու , ստուգելու ենթակաների աշխատանքը, կյանքի կոչվեց: Նա գնացել էր ստուգելու՝ արդյոք Շենգավիթի պետը գիշերը տո՞ւն է գնացել, թե՞ ծառայություն է իրականացնում՝ ինչպես հրահանգված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում