Բես Կուպերը, որը մահացել է անցած տարի 116 տարեկան հասակում և համարվում էր աշխարհի ամենատարեց կինը, իր երկարակեցության գաղտնիքը կապում էր այն հանգամանքի հետ, որ չի օգտագործել վնասակար սնունդ և միշտ զբաղված է եղել որևէ գործով: Գիտնականները պնդում են, որ գոյություն ունեն նման պարզ շատ միջոցներ, որոնք կօգնեն երկարաձգել երիտասարդությունը, հաղորդում է B-port.com-ը:
Ուտել կարմիր և նարնջագույն
Կարմիր պղպեղը պարունակում է վիտամին C, իսկ նարինջը` նիտրատներ, որոնք օգնում են թուլացնել արյունատար անոթները: Լոլիկը պարունակում է հակաօքիսդանտներ, որոնք կանխում են քաղցկեղային հիվանդությունների զարգացումը, բարելավում են սրտի աշխատանքը:
Օրական խմել գոնե մեկ բաժակ թեյ
Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ թեյն օգտակար է սրտանոթային համակարգի համար և օրգանիզմում նվազեցնում է ընկճախտի հորմոնների քանակը:
Ժամանակ հատկացնել զբոսանքին
Հետազոտողներն ապացուցել են, որ մի քանի րոպե ոտքով քայլելը բավարար է ուղեղի բջիջների ակտիվությունը բարձրացնելու համար:
Քնել մեկ ժամ ավելի շուտ
Մեկուկես ամսվա ընթացքում մեկ ժամ ավել քունը կօգնի լավացնել բարձր ճնշումը:
Չպետք է լինել վատատես
Առողջության մասին հոգալը շատ կարևոր է, սակայն գոյություն ունեն մարդկանց տեսակներ, որոնք մշտապես ապրում են վշտի զգացումով: Ապացուցված է, որ նման պահվածքը հանգեցնում է առողջության վատթարացման:
Ընտրել ճիշտ ընկերներ
Գիտնականները պնդում են, որ այն մարդիկ, որոնց հետ շփվում եք, մեծ ազդեցություն ունեն ձեր ենթագիտակցության վրա: Դա վերաբերում է նաև առողջության հարցերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնց ծանոթները տառապում են ճարպակալումից, 50%-ով ավելի շատ հնարավորություն ունեն հիվանդանալ այս հիվանդությամբ: Դա վերաբերում է նաև մյուս վնասակար սովորություններին:
Պարբերաբար զբաղվել սիրով
Ամերիկացի բժիշկների կարծիքով` շաբաթական առնվազն երեք անգամ սիրով զբաղվելը կյանքին ավելացնում է երկու տարի: Ըստ այս տրամաբանության ամենօրյա սեքսը կյանքը երկարացնում է ութ տարով: Այն նաև հիանալի հակադեպրեսանտ է:
Քնելուց առաջ խմել մեկ բաժակ գինի
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գիշերը 125 գրամ կարմիր գինին կրճատում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, կանխարգելում է քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության առաջացումը:








































