Գերմանական Daimler ավտոկոնցեռնը մոտակա 8 տարում շուկա բաց կթողնի 13 նոր մոդել: Ինչպես հայտնել է Daimler-ի ղեկավար Դիտեր Ցետշեն, դրանց արտադրությունը՝ մինչև 2020թ. պրեմիում դասի մեքենաների վաճառքի թվով առաջին տեղեր զբաղեցնելու պլանի մի մասն է:
Դ. Ցետշեի խոսքով՝ նոր մոդելների հետազոտության, ձեռնարկությունների արդիականացման վրա հաջորդ երկու տարում կծախսվի ընդհանուր 21 մլրդ եվրո:
Նորույթներից առաջինը կդառնա Mercedes-Benz S-Class-ի ընտանիքի հաջորդ սերնդի մոդելը: Սեդանը մարտին կցուցադրվի Ժնևի շոուում: Ապա կհայտնվի Pullman լիմուզինը, փափուկ տանիքով կուպե ու կաբրիոլետ, գրում է Motor.Ru-ն:
Ինչպես հավելել է Daimler-ի ղեկավարը, հենց ապագա S-Class-ը, Mercedes-Benz CLA սեդանը, ինչպես նաև A- ընտանիքն ու B-Class-ը ավտոարտադրողին կօգնեն մեծացնել եկամուտն ու վաճառքի ծավալները:
Mercedes-Benz-ը ծրագրում է վաճառված մեքենաների թվով վերադառնալ պրեմիում-սեգմենտի առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով BMW-ից ու Audi-ից:








































