Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
31-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը, որն ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսը: Այնուհետև հայտնի դարձավ, որ Վալդեսը նախատեսում է կատալոնական ակումբից հեռանալ արդեն ամռանը:
Նշենք, որ Վալդեսին փոխարինելու գլխավոր հավակնորդ է «Բորուսիա Մ»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:





































