Անցած հանգստյան շաբաթն աչքի ընկավ Հարսանեկան նորաձև զգեստների ցուցադրությամբ: Իրենց տոնական հավաքածուները ցուցադրեցին Oscar de la Renta-ն, Carolina Herrera-ն ու Badgley Mischka-ն:
Oscar de la Renta-2016 գարուն-ամառ հարսանեկան զգեստների հավաքածուն պատրաստվել ու ներկայացվել է արդեն առանց մեծ վարպետի: Սակայն կարելի է համարձակորեն ասել, որ հավաքածուն ստացվել է: Էլեգանտությունն ու նրբագեղությունը զգացվում են յուրաքանչյուր կերպարում:
Oscar De La Renta Bridal Spring/Summer 2016







Ամերիկյան Carolina Herrera բրենդի գարուն-ամառ-2016 հարսանեկան զգեստների հավաքածուն այնքան էլ հասարակ չէ: Դիզայների անակնկալը հարսանեկան սպիտակ կոստյումն է:
Հարսանեկան շքեղ զգեստները Badgley Mischka-ի հավաքածուից նույնպես ոչ ոքի անտարբեր չեն թողել:















































