Հազարավոր մարդիկ ուրբաթ օրը հավաքվել են ավստրալական Բրիսբեն Ռեդկլիֆֆ քաղաքամերձ տարածքում, որպեսզի մասնակցեն աշխարհահռչակ Bee Gees փոփ խմբի հուշարձանի բացման արարողությանը: Ծափահարությունների ներքո խմբի միակ ողջ մնացած մասնակից 67-ամյա վոկալիստ Բարրի Գիբը բացել է հուշարձանը, որն անմահացրել է Գիբ եղբայրներին դեռահաս տարիքում:
Bee Gees եռյակի կազմի մեջ մտնում են հենց Բարրին և երկվորյակներ Ռոբին ու Մորիսը: Մորիսը մահացել է 2003թ., իսկ Ռոբին անցած տարի՝ քաղցկեղից:
Հուշարձանը պատրաստվել է այն լուսանկարից, որը ընտրել էր Բարրի Գիբը: Այն անմահացրել է երգող եղբայրներին 12 և 9 տարեկան հասակում:








































