Արևմտյան Եվրոպայում անձնական համակարգիչների շուկան զարգանում է շատ դանդաղ տեմպերով: Նման եզրահանգման են եկել Gartner ընկերության վերլուծաբանները:
Մատակարարումների անկում նկատվում է բոլոր սեգմենտներում: Մասնավորապես 2012թ. 4-րդ եռամսյակում անձնական համակարգիչների վաճառքը կրճատվել է 11%-ով: Մասնագիտացված մակարդակի սեգմենտում անկումը կազմել է 5%: Համակարգիչների մանրածախ վաճառքն, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 20%-ով:
2012թ. վերջին եռամսյակում Արևմտյան Եվրոպայում վաճառվել է 15 միլիոն անձնական համակարգիչ, ինչը 12%-ով ավելի քիչ է 2011թ. 4-րդ եռամսյակի համեմատությամբ:
Gartner-ի կարծիքով` շուկայի ներկայիս կրճատումը պայմանավորված է տնտեսական բարդություններով, Microsoft-ի նոր օպերացիոն համակարգերի թույլ արդյունքներով և պլանշետների ու ուլտրաբուքերի բարձր գնով:









































