Երկրագնդի վրա կյանքը, չնայած դրա հետ կապված էրոզիաների գործընթացին, ստիպում է մայրցամաքներին մեծացնել չափերը: Նման անսպասելի եզրակացության են հանգել գերմանացի երկրաբանները՝ իրենց զեկույցը ներկայացնելով Երկրի մասին եվրոպական ասոցիացիայի համաժողովում, որն անցկացվում է Վիեննայում։ Այս մասին հայտնում է Science News-ը:
Էրոզիան տեղի է ունենում ոչ միայն քամու ու ջրի հետևանքով: Բույսերն իրենց արմատներով ներթափանցում են լեռնային ապարների հաստ շերտի մեջ, այն մասնատում ու վերածում փոշու: Այնուհետև այս փափուկ նստվածքները ներծծվում են ջրով, ինչի արդյունքում Երկրի մանթիայի մեջ ընկնում է ավելի մեծ քանակությամբ հեղուկ:
Մանթիայում ջրի դեֆիցիտն էլ (100-200 կմ խորության վրա) նվազեցնում է «քսուքի» քանակությունը, որն անհրաժեշտ է մայրցամաքների առաջացման համար:
Ներկայում մայրցամաքները զբաղեցնում են մոլորակի 40 տոկոսը: Եթե վերացնենք բոլոր կենսաձևերը, ապա այդ մեծությունը շուտով կկրճատվի մինչև 30 տոկոս:









































