Ժամանակակից քաղաքակրթության հետ չառնչվող Վենեսուելայի հնդկացիների աղիքային միկրոֆլորան ամենահարուստն է բակտերիաների բազմազանությամբ՝ համեմատած մոլորակի մնացած բնակիչների հետ:
Ավելին, յանոմամիների միկրոֆլորայում հայտնաբերվել են գեներ, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ (թեև հնդկացիները երբեք գործ չեն ունեցել այդ դեղամիջոցների հետ):
Նոր հետազոտության մասին հաղորդվում է Science Advances ամսագրում:
Յանոմամի ժողովուրդը բնակվում է Ամազոնի ջունգլիներում՝ Վենեսուելայի տարածքում, և վարում է կիսաքոչվոր կյանք: 2008թ. զինվորական ուղղաթիռը հայտնաբերեց ցեղի անհայտ գյուղը: Մեկ տարի անց այնտեղ ժամանեցին մի խումբ բժիշկներ ու 4-50 տարեկան կամավորներից վերցրին կղանքի անալիզներ:
Հայտնաբերված որոշ բակտերիաներ օգտակար են առողջության համար, օրինակ՝ կանխում են երիկամներում քարերի առաջացումը:






































