Global Witness միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը մտահոգում է բնապահպան ակտիվիստների սպանությունների թվի աճը. իրավապաշտպանների տվյալներով՝ 2014թ. 20%-ով ավելի շատ բնապահպան է մահացել, քան նախորդ տարի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպությունը միտումն անվանում է «անտեսանելի ճգնաժամ»՝ նկարագրելով ակտիվիստների 116 փաստագրված մահ անցած տարում:
Միաժամանակ, Global Witness-ի չի կասկածում, որ սպանվածների իրական թիվն ավելի մեծ է, քանի որ նրանցից շատերը դժվարհասանելի տարածքում են ապրում:
Կազմակերպությունում ասում են, որ որոշ երկրներում ակտիվիստների դեմ կիրառում են ահաբեկչության դեմ պայքարի օրենքներ:
Բնապահպանների սպանությունների կեսից ավելին բաժին է ընկել Բրազիլիային, Կոլումբիային և Ֆիլիպիններին:











































