Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03:47-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևան քաղաքում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:








































