Monday, 22 06 2026
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին

Պապի պատարագը նոր շարժման սկիզբ է դրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը:

Պարոն Չոլաքյան, հետևո՞ւմ եք արդյոք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից հինգը ձերբակալվել են: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը կատարվածին:

-Ֆրանսիայում մեզ իհարկե մտահոգում են այսօրվա կալանավորվածները, քանի որ ոչ մի կերպ նրանց կալանավորումը չի տեղավորվում խոսքի և շարժման ազատության մեջ: Շարժումը օրենքը չէր խախտել: Եվ որևէ  տեղ՝ ո՛չ պետականորեն, ո՛չ սահմանադրության մեջ, նշված չէ, որ ապրիլի 24-ին արգելված է ցույցեր կազմակերպել, որոնք ապրիլի 24-ի միտումներից և ոգեկոչումներից դուրս ուրիշ բան կարող են անել: Այստեղ, բնականաբար, կառավարության կողմից լուրջ մտածված քայլեր են և հավանաբար նրանց նպատակն էր կանխարգելել այդ ցույցը: Մենք «Նոր Յառաջում» շատ խորքային հետևում են այդ «Հիմնադիր Խորհրդարանի» գործունեությանը և ընդհանրապես ընդդիմադիր ճակատի բոլոր քայլերին: Դժբախտաբար, այսօր հնարավոր չէ ասել, որ ընդդիմադիր ճակատ գոյություն ունի: Կարելի է ասել, որ այդ առումով «Հիմնադիր Խորհրդարանի» դերն ավելի է կարևորվում:

Խնդիրն այն է, որ իբրև լրատվամիջոց՝  երևույթներին անդրադառնում ենք և փորձում հասկանալ, թե  որքանով իրավական հիմք ունեն այդ բանտարկությունները և հետապնդությունը: Իսկ նախորդ օրերին տեղի ունեցածները՝ լինի դա ավտոմեքենաների հրկիզումները, թե բռնարարքները, որոնք տեղի ունեցան բոլոր համակիրների և նույնիսկ պատասխանատուների դեմ, լիովին դատապարտելի են: Իսկ այսօրվա կալանավորումներից ոչ մեկը օրենսդրական, օրինական հիմք չունեն, որ կարելի էր նման բանտարկություն իրականացնել քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք արդեն բացահայտորեն հայտնում են, թե որն է իրենց նպատակը: Գաղտնի, հետին միտումներով չէ, որ աշխատում են, այլ շատ հստակ քաղաքական պլատֆորմով և քաղաքական ծրագրով:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում «Հիմնադիր Խորհրդարանի» գործունեությունը: Այդտեղ՝ Փարիզո՞ւմ էլ համակիրներ ունեն. այնուամենայնիվ, Հայաստանում հանրային մեծ դժգոհություն չբարձրացավ, չընդվզեցին շատերը:

Մեզ մոտ էլ՝ Ֆրանսիայում, այնքան մեծ հետևորդներ չունի, մարդիկ երբեմն վերապահումով են մոտենում, որովհետև չգիտեն՝ ինչ անեն: Նույնիսկ, եթե հետևում են բոլոր անցուդարձերին, բայց մի քիչ անճար են, թե վերջը ինչ պետք է լինի, մտահոգ են նաև, չեն ուզում Հայաստանի վարկանիշն ընկնի: Այսինքն՝ երկու տարբեր հոսանքների արանքում են մնացել, չեն ուզում, որ Հայաստանի վարկը ընկնի: Կարևոր խնդիր է, որ միջազգային հարթությունում Հայաստանը չտուժի, և ներքին դժվարությունները, ներքին քաղաքական ընդդիմությունը այնպիսի վիճակի չհասնեն, որ անկայունություն ստեղծվի, որովհետև դա շատ ավելի վնասակար պետք է լինի ընդհանրապես Հայաստանի համար՝ թե արտաքին ճակատում, թե ներքին: Բայց միևնույն ժամանակ իրենք կարծես մոտ են այն վերլուծությանը, որ «Հիմնադիր Խորհրդարանը» և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր են անում՝ գնահատելով այսօր Հայաստանի քաղաքական իրավիճակը և իշխանության գործելակերպը օլիգարխիկ համակարգին, ազատությունների վիճակը, տնտեսական վիճակը, հիմնական այն իրավունքները, որ երկիրը օրինական երկիր կդարձնի: Այդ հողի վրա գիտենք, որ շատ թույլ է:

Ինչպե՞ս եք գնահատում 100-րդ տարելիցից առաջ իրականացվող միջոցառումները: Նախ՝ Սորբոնի համալսարանում մեծ գիտաժողով եղավ , և հետո մենք տեսնում ենք Հռոմի պապի արձագանքը: Ընդհանուր առմամբ՝ Փարիզում ինչպե՞ս արձագանքեցին Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան: Սա ինչ-որ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ինչ վերաբերում է Սորբոնի գիտաժողովին, ապա պետք է ասեմ, որ շատ հաջող գիտաժողով էր, որովհետև միջազգային մակարդակի բազմաթիվ մասնագետներ՝ թվով 70  հոգի, համախմբվեցին, շատ մասնագետներ բարձր մակարդակի վերլուծություններ իրականացրին: Առաջին օրը Սորբոնի մեծ ամֆիթատրոնում տեղի ունեցավ, բայց լսարանի թիվը իրենք արդեն սահմանափակել էին՝ 500 հոգի, ավելի շատ պաշտոնական անձինք  և կազմակերպությունների ղեկավարներ էին հրավիրված: Միջազգային արձագանքը շատ կարևոր էր, որովհետև բազմաթիվ երկրների լավատեղյակ անձինք ու համալսարանականներ էին ներկա այդ գիտաժողովին: Դժբախտաբար, միակ թերի կողմը Հայաստանի մասնակցությունն էր, որ դեռ այդ մակարդակի մասնագետներ չունի, որ կարողանա այդպիսի գիտաժողովին լուրջ մասնակցություն բերել:

Ինչ վերաբերում է պապի պատարագին, ապա այդ մեկը բացառիկ երևույթ է, և նոր  շարժում է սկսվել, միջազգային լրատվամիջոցներում 4 օր է՝ այդ խնդիրն են արծարծում, վերլուծում,  և հիմա նաև մեծ ճնշում կա եվրոպական բոլոր խորհրդարանների վրա, որ իրենք էլ Ցեղասպանության դատապարտման օրինագծեր անցկացնեն,  և ամսի 15-ին Եվրոպայի խորհրդարանն էլ այդպիսի օրինագծի վերաբերյալ պետք է քվեարկի: Հուսով ենք, որ դրական արձագանք կունենան: Պապի այդ քայլը, որ կարողացավ համախմբել համայն հայությանը Վատիկանում և այդ խոսքերն արտասանեց, հնարավորություն տվեց երկու կաթողիկոսներին էլ, որ իրենց սրտի խոսքն ասեն և իրենց կարծիքն արտահայտեն, բացառիկ երևույթ էր, որ նման միջազգային հարթակ է տրամադրվում հայությանը, և ինքը զորավիգ է այդ ամբողջ երևույթին:

Իսկ Քիմ Քարդաշյանի պարագայում ուրիշ ոլորտ է, որ լուրջ քաղաքական ենթատեքստ չունի, ավելի հատուկ խավի՝ Ամերիկայի  նորաձևությամբ զբաղվողների հետևորդներ ունի: Որքանո՞վ կարող է լուրջ արձագանք ունենալ պետական մարդկանց կամ խորհրդարանների վրա, այդ մեկը կասկածելի է: Լավ է խանդավառություն ստեղծելու առումով, մի քիչ էլ ազգային ինքնասիրությունը շոյելու համար, լավ է իրենց համար, որ վերջապես կարողացան Հայաստան այցելել և տպավորվել, ներշնչվել մեր մշակութային կոթողներով: Բացի այդ, լավ է, որ որոշում կայացրին իրենց երեխային կնքել Երուսաղեմում: Դա իրենց ընտանիքի համար հավանաբար շատ մեծ, դրական երևույթ է և մի քիչ էլ Հայաստանի քարոզչությունն անելու կամ ծանոթացնելու, որ վերջապես կարելի է այս երկիր այցելել: Կարծում եմ, որ քաղաքական լուրջ հետևանքներ չի կարող ունենալ ո՛չ պետական, ո՛չ տնտեսական մակարդակի վրա: Հայաստանի հիմնական խնդիրն այսօր լուրջ քաղաքական բարեփոխումներն են: Ինչ-որ առումով իշխանության շահից էր բխում, որ Քիմ Քարդաշյանը գար, որպեսզի այդ ներքին դժվարությունները, հատկապես այդ ժամանակահատվածում՝ քննարկումներ եղան խորհրդարանում «Գազպրոմի» պայմանագրերի վերաբերյալ, բայց դրանք մնացին լուսանցքում, անտեսվեցին, որովհետև Քարդաշյաններն էին այցելել Հայաստան:

Դուք Ժիրայրին ու ընկերներին քաղբանտարկյա՞լ եք համարում:

Այս պահին քաղբանտարկյալներ են, իշխանության դիրքորոշումը նրանց նկատմամբ հենց քաղբանտարկյալների նկատմամբ ունեցած դիրքորոշում է:

Ապրիլի 24-ին Դուք լինելո՞ւ եք Հայաստանում:

Դժբախտաբար, ոչ: Այստեղ էլ շատ միջոցառումներ կան, և  ֆրանսահայությունը շատ մեծ պակասությունների մեջ է: Բայց լրջորեն հետևելու ենք, մանավանդ որ մեր նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ ներկա պետք է լինի Երևանում: Անկասկած, կարձագանքեն բոլոր այդ այցելություններին: Հուսով ենք, որ լուրջ շրջափոխություններ տեղի կունենան, և այդ շրջափոխությունները, նորությունները ոչ միայն արտաքին պահանջներ կդնեն, այլև ներքին մակարդակի բարեփոխումների կառաջնորդեն Հայաստանում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում