Լոնդոնյան ոստիկանության ծախսերը Էկվադորի դեսպանատան մոտ հսկողություն սահմանելու համար, որտեղ թաքնվում էր WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հունվարի վերջի տվյալներով՝ կազմել է 4.5 մլն դոլար: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում մեղադրվում է բռնաբարության մեջ, որը, իբր, տեղի է ունեցել 2010թ.-ին: Երկրի իշխանությունները Մեծ Բրիտանիայից պահանջում են արտահանձնել նրան: Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է թաքնվում հունիսի կեսերից:
Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչները հաղորդում էին, որ դեսպանատան մոտ հսկող ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել Ասանժին, եթե նա լքի դեսպանատունը: