Thursday, 11 06 2026
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News

Սաղ խաղ ա, մենք էլ սրանց խաղալիքներն ենք. մամուլ

Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, և «Հրապարակը» փորձեց ավելի քան երեք շաբաթ նախագահի ութ թեկնածուներին հեռուստաեթերով սեփական տներում ակամայից «հյուրընկալած» հայ հասարակության տրամադրությունները շոշափել: Ի՞նչ տպավորություն ունեն այս ընտրարշավից, հույս կապո՞ւմ են արդյոք այս ընտրությունների հետ, թե՞ մարդիկ անտարբեր են ընտրությունների ու ընտրական գործընթացների նկատմամբ: Թերթը զանգահարեց մայրաքաղաքի և որոշ մարզերի պատահական հեռախոսահամարներով, և պետք է ասել, որ բավական դժվարությամբ էին զրույցի բռնվում: «ՀՀԿ-ի՞ց եք»,- վախեցած ասում էին ընտրությունների վերաբերյալ թերթի հարցը լսելով, ապա շարունակում. «Ասացինք, չէ՞, անպայման գնալու ենք ընտրություններին, մինչև քանի՞ անգամ եք պատրաստվում զանգահարել և մեր անդորրը խաթարել»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից Հովիկ ներկայացած 52 տարեկան «բարձրագույնավարտ գործազուրկ» պարոնի կարծիքով, «ոչ մի քարոզարշավ հասարակության մեջ այսքան հետաքրքրություն չէր առաջացրել, որքան այս մեկը, որովհետև այն շատ զվարճալի էր»: Բայց Հովիկը չի պատրաստվում հանդուրժել «այսքան ուրախ կյանքը մեր»: Մասնակցելու է ընտրություններին և չի թողնելու, որ իր ձայնը կորչի, «որքան էլ իշխանությունը կեղծում է ընտրությունները»: «Բա որ չգնանք-չմասնակցենք, ի՞նչ անենք… եթե ինչ-որ բանով չես խոչընդոտում այդ գործընթացը, իհարկե, պիտի կեղծեն, իսկ մեր դեպքում խոչընդոտ կարող է դառնալ մասնակցությունը և ձայնին տեր կանգնելը»,- ասում է նա: «Այ բալիկ ջան, ի՞նչ ընտրություն, մեյմունություն ա: Բերել, ութը ծաղրածու են լցրել ու մի ամիս ա` մեզ զվարճացնում են ու մեր սևացած սրտերն էլ ավելի են սևացնում էս կյանքից»,- գրեթե բղավում էր 76-ամյա արարատցի Գևորգ պապիկը: «Ի՞նչ մեյմունություն ա, էս ազգին գժի տեղ են դրել, 8 միլիոն տալիս են, որ գնան-տնկվեն-հացադուլ անեն, էն կասկածելի էպոսագետից էլ, որ ճիշտն ասեմ` արդեն վախենում եմ, էդ մեր ազգին չարիք ա բերելու, դրա մեջքը, ասում են, ուժեղ ա, Ռուսաստանն ա: Մենակ Րաֆֆին եկավ, մեզ բոլորիս ձեռով բարևեց, այ մարդ, հո սարեր չտվե՞ց ինձ, բայց մարդը ժողովրդական ա, ու եթե գնամ ընտրությունների, հենց դրա համար էլ իրան եմ ընտրելու»: «Ինչի՞ գնամ, փող կտա՞ն, որ գնամ… դե որ փող չեն տա, իմ ընտրությունով ա՞ որոշվելու, ինչի՞ ոտերս ցավցնեմ ու գնամ»,- Էրեբունիից 67-ամյա Հրաչիկն է այսպես կարծում: «Սաղ խաղ ա, մենք էլ սրանց խաղալիքներն ենք, էն Ծառուկյանն ու Լևոնը ժողովրդին մի լավ տաքացրին, հետո իրար բերան թքեցին, չդրեցին, դրանք կարային բան փոխեին, հիմա էս խեղճուկրակ թեկնածուները մեկը սովամահ ա լինում, մյուսը կրիմինալ ա, էն մեկն էլ լավ կերած նախկին պաշտոնյա, ի՞նչ կարան անեն էս երկրի համար, էն մի թիքա մնացածն էլ կուտեն, ու կորանք»,- ասում է նա:

Փոխարենը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ` ԵՊՀ ուսանողուհի Գայանեն պարտադիր է համարում ընտրություններին մասնակցելը: «Դա յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական պարտքն է: Կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր քաղաքացի այսպիսի գիտակցումով մոտենա քվեի կարևորությանը, երկրում ինչ-որ բան փոխվելու է, որովհետև երկրում տիրող իրավիճակը, ընտրական գործընթացները և դրանց հետևանքներն ու արդյունքները քաղաքացիների վերաբերմունքի դրսևորումն են ընտրություններին»: Քարոզարշավը Գայանեին ոչինչ չի տվել. «Այն ինձ համար ընկալվում է որպես թեկնածուի ճանաչողական գովազդ: Քարոզարշավը չի կարող կոնկրետ ազդել քաղաքացու տրամադրության վրա, քանի որ բոլոր առանցքային թեկնածուները բոլորիս հայտնի են»: Նա չի ասում, թե ում է ընտրելու, բայց համոզված է` «յուրաքանչյուր իրատես քաղաքացի չի կարող իշխանություններին ձայն տալ»: «Ամեն հինգ տարին մեկ էս վիճակներն ա, լրիվ անարդար ընտրություններ, չկատարված խոստումներ, նորություն չկա, էս քարոզարշավին էլ առանձնապես չեմ հետևում»,- ասաց միջին տարիքի մի կին, ով աշխատում է թատրոնում, բայց չցանկացավ ներկայանալ: Չնայած տիկինն «անարդար» է համարում, բայց անպայման մասնակցելու է ընտրություններին. «Եթե ես իմ ձայնի տակ իմ ստորագրությունն եմ դնելու ո՞նց են կեղծելու»,- զարմացած հարցնում է նա: «Հա, հետևում եմ, ամեն ինչ շատ նորմալ ա, մենք էլ սաղ ընտանիքով գնալու ենք ու ընտրենք Սերժ Սարգսյանին»: Պետական ապարատո՞ւմ եք աշխատում,- հարցրինք Կենտրոն համայնքից ներկայացած պարոն Պողոսին: «Դա արդեն ձեր գործը չէ»,- բավական քաղաքավարի գտնվեց պարոնը:

Չարենցավան քաղաքից տնային տնտեսուհի Ելենա Ավանեսյանը շատերի պես լուրջ չի վերաբերվում ընտրություններին, «որովհետև շատ ենք լսել նույն խոստումները: Բոլորն էլ նույն բանն են ասում, ընդդիմադիրներն էլ ոնց որ հեգնում են ներկայիս նախագահի ասածը, էդ նույն բանն էլ մեր մեջ են ուզում սերմանել, որ մենք էլ նման ձև տրամադրվենք: Կամ էլ այնպիսի խոստումներ են տալիս, որ անհավանական է: Օրինակ, նվազագույն աշխատավարձը 180 հազար են դարձնում: Համաձայնեք, որ անլուրջ են: 50/50 է մասնակցությունս, մտածում եմ, որ իմ ձայնը ոչ մի բան չի փոխի»,- ասում է նա ու ընդգծում, որ իրենց «սոված» ու աշխատատեղեր չունեցող քաղաքում համատարած հիասթափություն է:

«Ես պիտի անպայման մասնակցեմ ընտրություններին և ընտրեմ իմ նախընտրելի թեկնածուին, որը, միանշանակ, իշխանության թեկնածուն չէ»,- ասում է մանկավարժ Արուսյակը: «Եթե հասարակությունը տարբերվում է հոտից, գիտակցություն, առողջ բանականություն ունի, պիտի այսպես արագ չմոռանա անցած հինգ տարիների իր ապրելակերպը, որի ճահիճներում այսօր էլ դեռ գոյատևում է, կարողանա առաջադրվածներից զատել արժանավորին, նրան, ով իսկապես տնտեսության մեծ գիտակ է, անկաշառ, շիտակ անձ, եղածների մեջ բազում արժանիքներով բարձր մյուսներից: Եվ բնազդով ու իներցիայով չառաջնորդվելու դեպքում, կարծում եմ` կբացառվի վերարտադրությունը, ու շատ հնարավոր է, որ շահի իրապես արժանի թեկնածուն: Ի վերջո, հենց մեր ձեռքում է և արժանավորին, և անարժանին ընտրելու ցանկությունը»,- զայրացած սահմանափակում է տիկինը: Արդյո՞ք այս ընտրություններին քվեն իսկապես ուժ է դառնալու, թե՞ ժողովրդի ձայնը հերթական անգամ մնալու է չիրացված` կերևա մի քանի օրից, իսկ մարդիկ հիմնականում վճռական են տրամադրված և պատրաստ են մինչև վերջ տեր կանգնելու իրենց ձայնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում