Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակն անվանել է աղետալի՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության ղեկավար Պյեր Կրեհենբյուլը, որը եղել է Սիրիայում, հայտարարել է, որ մարդիկ ապրում են անտանելի պայմաններում և հաճախ ստիպված են փախչել՝ փրկելու համար իրենց ու իրենց մտերիմների կյանքը:
Նա նաև նշել է, որ երկրում մեծանում է զինված խմբավորումների թիվը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 2 մլն սիրիացի լքել է իր տունն ու ներկայումս երկրի այլ շրջաններում է ապրում, մոտ 750 000 մարդ արտասահման է փախել:









































