Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց.
«Ազգային հավաքականը շատ անհաջող է հանդես եկել այս ընտրական փուլում: Սխալվել եմ հավաքականի մարզչի հարցում, բայց չի կարելի ամեն ինչ բարդել մարզչի վրա: Կային այլ խնդիրներ ևս: Ելույթները գնահատում եմ անբավարար, բայց կանենք հնարավորն իրավիճակը շտկելու համար:
Իմ նախագահության 12 տարիներին ՀՖՖ բյուջեն ավելացել է 10 անգամ` հասնելով 4 մլրդ դրամի: Հիմնական նպատակը եղել է ենթակառուցվածքների զարգացումը:
Վերակառուցվել է «Բանանց»-ի մարզաբազան, շահագործման է հանձնվել Գյումրիի ակադեմիան: Հուսով եմ` Գյումրին շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կտա, որոնք կհամալրեն տարբեր տարիքային հավաքականներ»:






































