Sotheby’s-ին Լոնդոնի գերագույն դատարն են տվել, տեղեկացնում է The Art Newspaper-ը: Հայցվորը ոմն Լանսելոթ Ուիլյամ Թուեյթսն է, ով պնդում է, որ բազմամիլիոնանոց շահույթը բաց է թողել այն պատճառով, որ աճուրդի տունը Կարավաջոյի «Խաղանենգները» կտավը վաճառելիս չի ճանաչել նկարչի ձեռքի գործը:
Կտավը 1962թ-ից պատկանում էր Թուեյթսի ընտանիքին և 2006թ-ին վաճառվել է արվեստագետ սըր Դենիս Մահունին 42 հազար դոլարով: Այդ ժամանակ Sotheby’s-ը կտավը պատճեն էր համարել:
Սակայն մեկ տարի անց Մահունը հայտնաբերել էր, որ Կարավաջոն այդ կտավից երկու օրինակ է նկարել: Ավելի ուշ նույն կտավը 10 միլիոն ֆունտ է գնահատվել: Աճուրդի տունը պնդում է, որ պատճենի մասին պնդել են Կարավաջոյի արվեստի լուրջ մասնագետները, ովքեր մինչև այժմ էլ կասկածում են, որ կտավը բնօրինակ է: Սակայն հայցվորը հիմնվում է այլ մշակութաբանների, օրինակ, Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչիի կարծիքի վրա:
Հայցի գումարը չի հրապարակվում:










































