Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ մոտ 800 մետր խորության վրա հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված CVL-22 Independence ավիակիր:
Գիտնականները, որոնք հայտնաբերել են գտածոն հատուկ ստորջրյա սարքի միջոցով, եկել են եզրակացության, որ նավը գրեթե վնասված չէ: Այս մասին հայտնում է ԱՄՆ օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության կայքը:
Ավիակիրը խորտակվել էր միջուկային փորձարկումներից հետո, որ տեղի են ունեցել 1946 թվականին: Նավը մասնակցել է Խաղաղօվկիանոսյան մասշտաբային օպերացիաների, այդ թվում՝ Լեյտեի նեղուցում ծավալվող մարտերին: 1946-ին այն ենթարկվել էր երկու ատոմային պայթյունի:
Արդյունքում՝ նավը տեղափոխել էին Սան Ֆրանցիսկո, որտեղ չորս տարի փորձել էին մաքրել ռադիացիայից, սակայն բոլոր փորձերն անհաջողության էին մատնվել: Այդ պատճառով 1951 թվականին որոշել էին ավիակիրը Կալիֆոռնիայի ափերի մոտ ջրասույզ անել:








































