Միսսուրիի համալսարանի գիտնականները պարզել են, որ սխտորի մեջ առկա սնուցիչ նյութերը կարող են պաշտպանել ուղեղը ծերացումից ու հիվանդություններից: Նշվում է, որ սխտորը կարող է կանխել նաև տարիքային նյարդաբանական հիվանդություններն` ինչպես օրինակ` Ալցգեյմերի և Պարկինսոնի հիվանդությունը, գրում է Kedem-ը:
Բանն այն է, որ դրանում առկա միացությունները հայտնի են իրենց հակաբորբոքային պաշտպանությամբ և որպես հակաօքիսդանտների գերազանց աղբյուր: Դրանցից FruArg կոչվող նյութն ուղեղը շատ լավ պաշտպանում է հիվանդություններից, կանխում բջիջների վնասվելը շրջակա միջավայրի սթրեսային գործոններից:







































