Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Դիեգո Միլիտոն շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն այն բանից հետո, երբ նա ծանր վնասվածք ստացավ:
«Ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ երեկվա վնասվածքից հետո: Ես հսկայական քանակությամբ հաղորդագրություններ եմ ստացել՝ կարեկցանքի խոսքերով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, խաղացողներին, աշխատակիցներին, ինչպես նաև մյուս ֆուտբոլային ակումբների խաղացողներին, մասնավորապես՝ «Միլան»-ի, «Ջենոա»-ի, «Ֆիորենտինա»-ի:
Նման աջակցությունից հետո տրամադրությունս բարձրացավ: Կփորձեմ հնարավորինս շուտ ապաքինվել»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:











































