Հյուսիսային Կորեան Չինաստանին տեղեկացրել է, որ մտադիր է այս տարի նվազագույնը մեկ միջուկային փորձարկում էլ կատարել:
Տեղեկացված աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունի հզորությունը կարող է 10 կիլոտոննա կազմել, տեղեկացրել է Reuters-ը:
«Ամեն ինչ պատրաստ է: Չորրորդ և հինգերորդ միջուկային փորձարկումները և հռթիռի բաց թողնումը շուտով տեղի կունենան, հնարավոր է այս տարի»,- հայտարարել է աղբյուրը:
Ինչպես տեղեկացվում է, Չինաստանը մինչև Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկման սկսելը համոզում էր Փհենյանին հրաժարվել այդ քայլից:
«Փետրվարի 12-ին Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ ՈՒ Դավեյը հեռախոսային զրույց է ունեցել իր ճապոնացի գործընկերոջ հետ: ՈՒ Դավեյը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումը կանխարգելելու նպատակով նա մինչև վերջին վայրկյանը առավելագույն դիվանագիտական ջանքեր է թափել»,- ասվում է տեղեկատվությունների մեջ՝ հղում կատարելով Ճապոնական ԶԼՄ-ներին:
Ու Դավեյը, ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, փորձարկումների նախօրեին մտադիր էր Փհենյան այցելել, որպեսզի հյուսիսկորեական իշխանություններին համոզի հրաժարվել պայթյունից, սակայն Հյուսիսային Կորեան հրաժարվել է ընդունել նրան:
Նախօրեին տեղեկացվել է, որ չինացի մասնագետները Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկում անցկացնելու ոչ մի վկայություն չեն հայտնաբերել:










































