Ավստրալուհի Միլի-Բել Դայմոնդը հայտնի է դարձել Fashion Kids ռեսուրսում ընձառյուծի հագուստով լուսանկարների հրապարակումից հետո: Այնտեղ փոքրիկին ավելի քան 3 մլն մարդ է տեսել: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Արդյունքում փոքրիկի մայրը` Շայե Ֆոքսը, մեկը մյուսի հետևից առաջարկություն է ստացել մի շարք հայտնի ապրանքանիշերից և նորաձևության տներից:
«Դա խելահեղություն էր: Ընձառյուծի հագուստով տեսահոլովակը տարածվեց ամբողջ աշխարհում, և նույնիսկ այսօր ոմանք ռեփոսթեր են անում»,- ասել է Միլիի մայրը:
Այժմ Միլին համագործակցում է ոսկերչական ապրանքանիշերի հետ: Օրինակ` նա նվեր է ստացել G by Gabrielle-ից և համապատասխանաբար նկարահանվել նրա գովազդում:
Տվյալ պահին Միլի Բելն ունի իրերի հայտնի ապրանքանիշերի վերջին հավաքածուներից և դրանք կրում է ընդամենը մեկ անգամ` Instagram-ի համար լուսանկարվելու նպատակով:














































