Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի տեղակալ Իզզաթ Իբրահիմ ադ-Դուրին երկրի հյուսիսում զինվորականների հատուկ գործողության ժամանակ սպանվել է: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն`վկայակոչելով Սալահ էդ-Դին գավառի գավառապետ Ահմեդ էլ-Ջուբուրին: Գավառապետը հայտարարել է նաև, որ շուտով կհրապարկվեն ԴՆԹ փորձաքննության արդյունքները:
Հայտնի է, որ ԱՄՆ-ը նրան ձերբակալելու համար 10 մլն դոլար պարգևավճար էր խոստացել:
Իրաքի «Բաաս» քաղաքական կուսակցության ներկայացուցիչը, սակայն, հերքել է Իզզաթ Իբրահիմ ադ-Դուրի սպանության մասին լուրերը:
Համարվում է, որ Սադամ Հուսեյնի մահից հետո ադ-Դուրին ղեկավարել է Իրաքի հակակառավարական խմբավորումներին:







































