Պակիստանը հաջողությամբ փորձարկել է «Հատֆ-2» բալիստիկ հռթիռը, որը ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ռազմագլխիկներ կրելու հնարավորություն ունի: Այս մասին տեղեկացրել է երկրի զինվորական մամլո ծառայությունը:
«Հատֆ-2»-ը, որը հայտնի է նաև «Աբդալի» անվանմամբ, բարձր ճշգրտության «երկիր-երկիր» դասի հրթիռ է։ Այն կարող է նշանակետին խփել 180 կմ տարածությունից: Պակիստանի նախագահը և վարչապետը շնորհավորել են գիտնականներին և ինժեներներին հրթիռի հաջող փորձարկման առթիվ, որը թույլ կտա ամրապնդել Պակիստանի հնարավորությունները՝ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական մակարդակում:
Անցած երկուշաբթի փորձարկվել էր նաև «Հատֆ-9» հրթիռը:









































